Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ



Ֆրանսիական Դիմադրության շարժման ակտիվ գործիչ Միսաք Մանուշյանի անունով փողոցներ եւ հրապարակներ կան Փարիզում, Մարսելում, Վալանսում։

♦♦♦

Աշխարհահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը բոլորին հմայել է իր տաղանդով։ Նրա երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Բոբ Դիլանը։

♦♦♦

Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայի ականավոր քաղաքական գործիչներից է, Սարկոզիի հիմնական գաղափարակիցներից մեկը։ 1983-ից Անտոնիի քաղաքապետն է։

♦♦♦

Ֆրանսիական կինոյի հայազգի լեգենդ. այդպես են անվանում Անրի Վեռնոյին (Աշոտ Մալաքյան)։ Նկարահանել է 42 գեղարվեստական կինոնկար։ Աշխատել է ֆրանսիացի նշանավոր կինոդերասանների հետ՝ Ժան Գաբեն, Ալեն Դելոն, Ժան Պոլ Բելմոնդո։ Պարգեւատրվել է Պատվո լեգեոն շքանշանով, երկու անգամ ստացել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակը, արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին։ Նրա անունով հրապարակ կա Մարսելում։

♦♦♦

Ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ էր Գառզուն (1907-2000թթ.)։ 1950-ականներից սկսած` Գառզուն մեծ համբավի արժանացավ հակապատերազմյան տրամադրությունները խորհրդանշող պատկերներով։ Նա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ է։ 1979թ. Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ է։

♦♦♦

Ֆրանսահայ հայտնի գրող Անրի Թրուայան (Լեւոն Թորոսյան) 1959թ. ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Ֆրանսիայի ակադեմիայի կողմից սահմանած 40 անմահներից մեկը լինելու պատվին արժանացած առաջին օտարազգի գրողն է։

♦♦♦

Նկարիչ Տիգրան Պոլատը (1874-1950) իր ժամանակի ամենահայտնի օֆորտիստն է Ֆրանսիայում։ Նա ֆրանսիացի նկարիչների հռչակավոր սալոնի ժյուրիի անդամ էր։

♦♦♦

Ֆրանսիացի բնախույզ Անիտա Կոնտին (Կարագոշյան) աշխարհում առաջին կին օվկիանոսագետն է։

♦♦♦

Ֆրանսիական աստղագիտության նշանավոր դեմքերից է Հակոբ Թերզյանը։ Նրա հայտնաբերած եւ նրա անվամբ կոչվող աստղակույտը հայտնի է բոլոր աստղագետներին։

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Պատմության էջերից


26/10/2011