ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
Մարտավարական-մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ:
10 կիլոմետրանոց երթարշավի ընթացքում զինծառայողները, հաղթահարելով տեղանքի բարդ և դժվարանցանելի հատվածներ, գրավել են պայմանական հակառակորդի կարևոր նշանակետերն ու բարձունքները: