ՀԱՐԳԵԼՈՎ ՄՈՐ ԽՆԴՐԱՆՔԸ
Քաղաքացուհի Ս. Փիլոյանը խնդրել է հասարակական խորհրդին միջնորդել, որ N զորամասում ծառայող իր որդուն` Մ. Մելոյանին հնարավորություն տրվի ուսումը շարունակելու Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում։ Զինծառայողը 2010թ. հունիս ամսին 5-րդ կուրսի 2-րդ կիսամյակի քննական երեք առարկաներից անբավարար ստանալու պատճառով դուրս էր մնացել համալսարանից եւ օգոստոսի 24-ին զորակոչվել պարտադիր ժամկետային ծառայության։
Հասարակական խորհուրդը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երիտասարդը ուսման մեջ թերացել է զուտ ընտանիքի առաջ ծառացած սոցիալական խնդիրները լուծելու պատճառով (դասերին զուգահեռ աշխատել է), միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ՊՆ Կ եւ ՌԿ վարչության պետին՝ ուսումնասիրել հարցը եւ հնարավորության սահմաններում ընդառաջել։ 2011թ. ապրիլի 5-ին ՊՆ Կ եւ ՌԿ վարչությունից ստացված գրության համաձայն` Մ. Մելոյանին ս.թ. մարտի 5-ին ՊՆ հրամանով վերականգնել են Երեւանի Մ. Հերացու անվան համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 3-րդ կուրսում` որպես ուսանողի։
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր