ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
1-ին զորամիավորումում ամփոփվել են 2019 թվականի 2-րդ կիսամյակում իրականացված աշխատանքները։
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են կիսամյակի ընթացքում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի մասին, նշել ձեռքբերումներն ու բացթողումները, առաջարկել առկա խնդիրների լուծման ուղիներ:
Խորհրդակցության ավարտի զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը խրախուսել է լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։