2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Հունվարի 14-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019 թվականի 2-րդ կիսամյակում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստականության, թիկունքային և տեխնիկական ծառայությունների վիճակի մասին, նշել թերություններն ու առկա խնդիրները:
Ներկայացվել են նաև ընթացիկ աշխատանքներն ու պլանավորված կարևորագույն միջոցառումները, քննարկվել առկա խնդիրների լուծման տարբերակները:
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատարը խրախուսել է լավագույն զինծառայողներին և ստորաբաժանումներին: