5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔՆԵՐ
ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի գլխավորությամբ փետրվարի 3-ին 5-րդ զորամիավորումում մեկնարկել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների եռօրյա հավաքներ:
Սպաների մասնագիտական գիտելիքները և օպերատիվ-մարտավարական պատրաստվածությունը ստուգելու, մարտական տարբեր իրավիճակներում ճշգրիտ կողմնորոշվելու հմտությունները ստուգելու նպատակով զինծառայողները հանձնել են ստուգարքներ: