ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՓԱՌՔՈՎ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ
Հռոմում կայացած հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունից մեր հայ մարզիկները փառքով տուն վերադարձան: Օլիմպիական չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հինգերորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Գեւորգ Ղարիբյանը հունահռոմեական ըմբշամարտի նորընծա չեմպիոնն է: Կարեն Ասլանյանը եւ Կարապետ Չալյանը արժանացան բրոնզե մեդալի:
Գեւորգ Ղարիբյան. «Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին: Հպարտ եմ, որ կարողացա մեր եռագույնն ամենավերեւում պահել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներից բարձր»: