Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2011Թ. ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՆՈՐ ՈՒՂՂԱԹԻՌ



Ռուսաստանի բանակային ավիացիան 2011թ. 100-ից ավելի նոր ուղղաթիռներ է ստացել: Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Դրիկը, նոր մատակարարված տեխնիկայի թվում են Ми-28Н, Ка-52, Ми-26, Ка-226, «Ансат» և տարբեր մոդիֆիկացիաների Ми-8 ուղղաթիռներ:

Բացի այդ, երկրի ռազմաօդային ուժերի ռազմաուսումնական գիտական կենտրոնի Սիզրանի մասնաճյուղը ստացել է «Ансат-у» բազմակի նշանակության ուղղաթիռներ, որոնցով 2012թ. սկսած կկազմակերպվի օդաչուների ուսուցումը:

Թռիչքային նոր տեխնիկա մատակարարելուց բացի, ռազմարդյունաբերական ձեռնարկությունները նորոգում և արդիականացնում են զորքերում շահագործվող միավորները: Միայն այս տարի զինվորականները ստացել են 70 արդիականացված ուղղաթիռ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը գործող ծրագրերով նախատեսում է յուրաքանչյուր տարի զորքեր մատակարարել ավելի քան 100 միավոր նոր ուղղաթիռներ: 2011-2020թթ. վերազինման պետական ծրագրի շրջանակներում ռուսական բանակը պետք է ստանա շուրջ 1,15 հազար ուղղաթիռ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


28/10/2011