Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՅՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՎԻԺԵՑՐԵԼ ԵՆ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Երկրում տիրող սոցիալական վիճակից դժգոհ երիտասարդությունը Սալոնիկում սև դրոշներով ներխուժելով հրապարակ, արգելել է զրահատեխնիկայի մասնակցությամբ զինվորական շքերթի անցկացումը և վիրավորական արտահայտություններ վանկարկել երկրի 82-ամյա նախագահ Պապուլյասի հասցեին, ով վրդովված հեռացել է հրապարակից, լրագրողներին ասելով, թե ինքը 15 տարեկան հասակում պայքարել է ֆաշիզմի դեմ, և ոչ ոք իրավունք չունի իրեն դավաճան անվանելու:

Աթենքում կայացած շքերթի ժամանակ հրապարակով անցնող դպրոցականների մի մասը ցուցադրաբար շրջվել է շքերթն ընդունող կրթության նախարարից, մյուսներն անցել են սև թևկապներով, Պատրայում դեռ մինչ զինվորական շքերթի սկսվելը ցուցարարները տրիբունայից քշել են երկրի պաշտպանության նախարարի տեղակալին, իսկ Ռոդոսում գրոհել տրիբունան, ուր գտնվում էր պաշտպանության նախարարը: Կառավարության ու խորհրդարանի անդամները Իրակլիոնում ու Կորֆում ևս, ցուցարարների ճնչման ներքո հեռացել են հրապարակից:

Խորագիր՝ Նորություններ


31/10/2011