Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱԿ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԼԻԲԻԱՅՈՒՄ ԿՈՐԱԾ ԴՅՈՒՐԱԿԻՐ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ



Ամենայն հավանականությամբ արդեն այսօր ՄԱԿ անվտանգության խորհուրդը կքննարկի Ռուսաստանի մշակած որոշման նախագիծը, որի նպատական է թույլ չտալ Քադաֆիի վարչակարգի օրոք գնված շուրջ 20.000 այսօրինակ համալիրների հայտնվելն իսլամ ահաբեկիչների մոտ: Փաստաթղթում Լիբիայի և հարևան պետությունների իշխանություններից պահանջվում է գործուն քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, իսկ ՄԱԿ անդամ պետություններին և միջազգային հակահաբեկչական կազմակերպություններին կոչ է արվում ըստ ամենայնի աջակցել այդ ջանքերին:

Իրավիճակի ողջ բարդությունն այն է, որ Քադաֆիի վարչակարգի դեմ պայքարում ապստամբներին հարևան պետություններից օգնության եկած իսլամ գրոհայինները դյուրակիր զենիթահրթիռային կայանքների թալանը սկսել էին դեռ ապրիլին և իրականում ոչ ոք չգիտի, թե Լիբիայում քանի նման կայանք կար և գրոհայինները դրանցից քանիսին են տիրացել: Հայտնի է միայն, որ Մերձավոր Արևելքի զենքի «սև շուկայում» վերջին ամիսներին այս կայանքների գները նկատելիորեն ընկել են…

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


31/10/2011