ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԼԻԲԻԱՅՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Լիբիայի ազգային անցումային խորհրդի վարչապետ Մահմուդ Ջաբրիլը պաշտոնապես հայտարարել է երկրում քիմիական զենքի գոյության մասին, այն անվանելով «Քադաֆիի վարչակարգից մնացած ժառանգություն»:
Մեկ շաբաթվա ընթացքում Լիբիա կժամանեն միջազգային տեսուչներ, որոնք էլ կորոշեն այս զենքի հետագա ճակատագիրը: Ջաբրիլը հավաստիացրել է, որ, ազգային անցումային խորհրդի համոզմամբ, Լիբիային քիմիական զենք անհրաժեշտ չէ:
Միաժամանակ, Տրիպոլիի արաբալեզու «Ալ-Խուրրա» հեռուստաալիքը, հենվելով Ջաբրիլի այն հայտարարությունների վրա, թե Քադաֆիի օրոք Լիբիայում միջուկային զենք էր ստեղծվել, պնդում է, որ զինապահեստներում հայտնաբերվել են նաև միջուկային լիցքեր: Այս հայտարարությունների իսկությունը կստուգեն ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները:
Խորագիր՝ Նորություններ