Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԵՆԻԱՆ ՈՒ ՍՈՄԱԼԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԿՊԱՅՔԱՐԵՆ «ԱԼ-ՇԱԲԱԲԻ» ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ



Համաձայնությունը ձեռք է բերվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում երկու պետությունների վարչապետների հանդիպման ընթացքում: Նրանք հայտարարել են, որ Սոմալիի հարավային ու կենտրոնական շրջանները և անգամ մայրաքաղաք Մոգադիշոյի զգալի մասը վերահսկող ահաբեկչական այս խմբավորումն իրենց ընդհանուր թշնամին է, և որ նրա դեմ պայքարում իրենք ակնկալում են նաև միջազգային հանրության աջակցությունը:

Երկու շաբաթ առաջ, ի պատասխան Քենիայի վրա իրականացված հարձակումների, վերջինս զրահատեխնիկայի ու բանակային ավիացիայի աջակցությամբ խոշոր ռազմական գործողության ձեռնարկեց «Ալ-Շաբաբի դեմ», որի պատասխանն էլ եղավ Նայրոբիի երկու ուժգին պայթյունը:
Ահաբեկչական այս կազմավորումը, որը հայտարարում է, թե սրբազան պատերազմ է մղում իսլամի թշնամիների դեմ և առանձնանում է իր դաժանությամբ, փաստացի պատերազմ է հայտարարել նաև ՄԱԿ-ին ու Սոմալիին մարդասիրական օգնություն տրամադրող միջազգային կազմակերպություններին, որոնց 42 աշխատակիցներ արդեն զոհվել են «Ալ-Շաբաբի» գրոհայինների ձեռքով:

Խորագիր՝ Նորություններ


01/11/2011