Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԽՎԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՓՈՐՁ



Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են:

Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի տվյալ դիվերսիոն ներթափանցման համար հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է ոչ ադրբեջանական ականորսիչ:

Խորագիր՝ Նորություններ


06/03/2020