ԼԻԲԻԱՅԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ` «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԱ՞ՐԴ»
Ռուսական լրատվամիջոցներն այսպես էին անվանարկել Միացյալ Նահանգներում կրթություն ստացած ու այնտեղ երկար տարիներ ապրած գիտնական Աբդուլ ալ-Ռահիմ ալ-Կիբին, որին երկրի ժամանակավոր կառավարության նախագահի պաշտոնը վստահելու օգտին է քվեարկել ազգային անցումային խորհրդի 51 անդամից ընդամենը 26-ը:
Էլեկտրոնիկայի բնագավառի նախկին գիտաշխատողն ու դասախոսը կյանքի մեծ մասն ապրել է Արևմուտքում, կրթություն ստացել ԱՄՆ-ում, ապա Կատարում ու Արաբական Միացյալ Էմիրություններում զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ:
Նոր վարչապետն իր առաջին մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Լիբիայում կառուցվելու է մարդու իրավունքներին հարգանքով վերաբերվող իրավական պետություն, բայց չի հստակեցրել, թե դրա համար ինչքան ժամանակ կպահանջվի:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական