Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐԱԿԱՆ ԳԻՐԿ…



Պատմում է Հմայակ Զաքարյանը.

-Հիշում եմ, 1989-ին, երբ առաջին անգամ պետք է Արցախ, Հադրութ մեկնեինք, ինչ ապրումներ ունեցան մեր բարեկամները, մեր մայրերը։ Ու մեր մեկնումը նման էր փախուստի։ Փախուստ՝ մեր ծնողների, մեր մայրերի հայացքներից։ Ավտոբուսը դանդաղ շարժվում էր, իմ Սուլթան մայրը, Սեյրան Սարոյանի Օֆիկ մայրը լացելով վազում էին ավտոբուսի հետեւից։ Վազում էին, չէին փորձում մեզ իջեցնել, իրենց մայրական բնազդով արդեն գիտեին, որ գնալու ենք։ Վազում էին լացելով ու օրհնանքի խոսքեր էին հասնում մեզ…

Ու ամեն անգամ, երբ հետ էինք գալիս հերթական առաջադրանքից հետո՝ հազիվ էինք ճանաչում մեր ծնողներին, մեր մայրերին։ Ժամ առ ժամ, օր օրի ծերանում էին, ճերմակում, դեմքերը ծածկվում էին կնճիռներով… Եվ երբ գրկում էին մեզ, ասես նոր-նոր էին մեզ տեսնում, լույս աշխարհ բերում։ Ու երբ հանդարտվում ու սկսում էին պատմել իրենց սպասումի օրերից՝ զգում էիր, որ օրը տարի է դարձել նրանց համար, սակայն ապրել են բարի երազներով, աղոթքով ու սրբերի դուռը մատաղ անելով…

Եվ դա պահեց մեզ, հասցրեց մեր մայրերի գիրկը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Հոգևոր-մշակութային


02/11/2011