Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱԶՈՐՆԵՐՈՒՄ



ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները համալիր ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում:

Ստուգվել են կայազորների զորամասերի ներքին ու պահակային վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը: Ուսումնական զորամասերում ապագա կրտսեր հրամանատարների համար անցկացվել են մեթոդագործնական ու ցուցադրական պարապ­մունքներ:

Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում ընդ­հանուր վիճակը գնահատվել է լավ, իսկ առկա բացթողումների վերաբերյալ տրվել են անհրաժեշտ ցուցումներ:

Խորագիր՝ Նորություններ


20/04/2020