Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱՔՆՆՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՆԱՏՕ-Ի ՈՒ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻԲԻԱՅՈՒՄ



Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիսա Մորենո-Օկամպոն հայտարարել է, որ հետաքննվում են Լիբիայում ոչ միայն Քադաֆիի վարչակարգի, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի և ազգային անցումային խորհրդի ուժերի կատարած հանցագործությունները, և որ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ իրականացվելու է ազատ ու անկախ քննություն:

Միաժամանակ, ՆԱՏՕ-ն չի ընդունում խաղաղ բնակիչների զոհվելու վերաբերյալ իրեն ներկայացվող մեղադրանքները և պնդում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներից խուսափելու նպատակով մարտական գործողությունները վարվել են զգուշորեն:

Խորագիր՝ Նորություններ


04/11/2011