Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ



Երեկվանից բարձրագույն սպայական կազմին են հավասարեցվել Բելառուսի բոլոր մարզերի և մայրաքաղաքի գործադիր կոմիտեների նախագահները, քանի որ նրանք են ղեկավարում իրենց վստահված տարածքների պաշտպանության խորհուրդները:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հանձնարարել է Մինսկի տարբեր շրջաններում պարբերաբար կազմակերպել տարածքային պաշտպանության զորավարժություններ և հայտարարել, որ համաժողովրդական տարածքային պաշտպանության միջուկը պետք է դառնան գործարարները. «Այս ամենը չափազանց լուրջ է, բայց ոչ այն պատճառով, որ մենք վախենում ենք ինչ-որ մեկից: Մենք պարտավոր ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը»,-ասել է Լուկաշենկոն և հիշեցրել Մեծ հայրենականի դառը փորձը, երբ գերմանական զորքերը մի քանի օրում գրավեցին ողջ երկիրը:

Նախագահը հայտարարել է, որ Բելառուսն չունի անհրաժեշտ միջոցներ մեծաթիվ բանակ պահելու համար և բնակչությանը տարածքային պաշտպանության նախապատրաստելը երկրի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից ամենաարդյունավետ տարբերակն է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


04/11/2011