Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒԻ ԱՃՅՈՒՆԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ



Ենթադրվում է, որ ռուսական կողմի հետևողական պահանջներից հետո փորձաքննության հանձնված աճյունի մնացորդները պատկանում են 2008 թվականի օգոստոսի 8-ին` ռուս-վրացական պատերազմի օրերին Հարավային Օսիայի երկնքում խփված ռուսական Ту-22 ինքնաթիռի օդաչու, փոխգնդապետ Ալեքսանդր Կովենցովին: Ըստ ոչ պաշտոնական լուրերի, ինքնաթիռի անկումից անմիջապես հետո անձնակազմին գտել էր վրացական բանակի որոնող խումբը:
Ту-22-ի խոցումից միայն մեկ ամիս անց ռուսական որոնող խումբը Ցխինվալից 20 կլիոմետր արևմուտք գտնվող լեռներում հայտնաբերել էին ինքնաթիռի մնացորդները:

ՌԴ պաշտպանության նախարարության լաբորատորիաներից մեկում սկսվել են դրանց նույնականացման աշխատանքները, բայց արդեն լուրեր կան, որ Վրաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հսկողությամբ երկու` յոթ, ապա տասնհինգ չափորոշիչներով իրականացված գենետիկ փորձաքննությունների արդյունքներով ժխտվել է աճյունի մնացորդների` զոհված օդաչուին պատկանելը:

Խորագիր՝ Նորություններ


08/11/2011