Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ… ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍՈՒՄ



Մինչ Լիբիայի ազգային անցումային խորհուրդը վստահեցնում է, թե կապահովի երկրում տիրող անիշխանության հետևանքով բառացորեն անտերության մատնված զինապահեստների պատշաճ պահպանումը, իսկ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը խոստովանում է, որ անհայտ է , թե ապստամբության ընթացքում որքան զենք ու զինամթերք է դուրս բերվել երկրից և դեռ որքանն էլ դուրս կբերվի, քանի որ Լիբիայի` անապատներով անցնող սահմանների մեծ մասը գործնականում անհնար է վերահսկել:

Տրիպոլիի անմիջապես կենտրոնում գտնվող «Radison Blu» հյուրանոցին հարող հրապարակում երեկ բողոքի ցույց են անցկացրել մի քանի հարյուր ապստամբներ` այժմյան կառավարական զորքերի զինծառայողներ, ովքեր պահանջում էին մի պարզ բան… մարտ ամսից իրենց չվճարված աշխատավարձը, և բողոքում, որ մինչ իրենք կռվում էին, Լիբիայում ամեն ինչի գներն ահավոր աճել են:

Խորագիր՝ Նորություններ


08/11/2011