ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
4-րդ զորամիավորումում շարունակվում է «Վաշտը պաշտպանությունում» և «Վաշտը հարձակման ժամանակ» թեմաներով անցկացվող ցուցադրական մարտավարական զորավարժությունը:
Զորավարժությանը ներգրավված վաշտը հունիսի 9-ին լեռնային պայմաններում պաշտպանությունից անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, բարելավել դիրքերը և պահել գրաված հենակետերը մինչև հիմնական ուժերի մոտենալը։
Մարտավարական զորավարժության անցկացման նպատակն էր վաշտի ներդաշնակումը և մարտի վարման ընթացքում զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումը: