Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ՈՉ ՄԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏԵԼ «ՄԱԳԱՏԵ»-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ



ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ զեկույցը անվանվել է նախկինում հայտնի փաստերի վերաշարադրանք, որը կանխամտորեն է քաղաքականացված է. «Քանի որ համոզիչ ապացույցներ չկան, հեղինակները շրջանառության մեջ են դրել ենթադրություններ ու կասկածներ և իրանական միջուկային ծրագրում ռազմական բաղկացուցիչի առկայությունն ապացուցելու համար դիմել են տեղեկատվական ձեռնածությունների: Իսկ նման մոտեցումը դժվար է հիմնավոր ու անկանխակալ համարել»,-ասվում է հայտարարությունում:

ՌԴ արտգործնախարարությունում հիշել են նաև Իրաքի նախադեպը, երբ միջուկային ռումբ ստեղծելու վերաբերյալ Բաղդադին ներկայացվող կանխամտածված մեղադրանքները լոկ առիթ էին զինված ներխուժման համար:

Իր հերթին, Թեհրանը վերստին հավաստել է անգամ զեկույցի հրապարակումից հետո միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային միջնորդների հետ երկխոսությունը շարունակելու իր պատրաստակամությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


10/11/2011