ՎՐԱՍՏԱՆՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ
Թբիլիսիում սկսված Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի հերթական նիստում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և հավելել, որ Դաշինքը կշարունակի ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու ճանապարհին աջակցել Վրաստանին և ուշադրությամբ հետևել պաշտպանական բնագավառում բարեփոխումների իրականացման, օրենքի գերակայության հաստատման ու ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ընթացքին:
Նա նաև իր գոհունակությունն է հայտնել կոռուպցիայի վերացման, ժողովրդավարական բարեփոխումների իրակացման և տնտեսական աճի ապահովման ասպարեզում Վրաստանի ղեկավարության իրականացրած քայլերի առթիվ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան