Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ը ՄԻԱՍԻՆ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ԴԵՄ



Ռուսաստան կատարած այցի ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերի` Եվրոպայում և Աֆրիկայում քաղաքականության, ռեսուրսների և ռազմավարության հարցերով վարչության պետ ծովակալ Քեննետ Նորթոնը բանակցել է ՌԴ ռազմական նավատորմի զարգացման պլանավորման վարչության պետ գերծովակալ Վասիլի Լյաշոկի հետ:

Կողմերը քննարկել են բաց ծովում և օդային տարածքում միջադեպերի կանխման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի դրույթների կատարման ընթացքը, նախանշել են ծովահենների դեմ պայքարում երկու պետությունների ռազմական նավատորմերի հետագա համատեղ գործողությունների ուղիները:

Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել վթարված սուզանավերի որոնողական և փրկարարական աշխատանքների ժամանակ համագործակցության զարգացմանը:
Բանակցողները վստահություն են հայտնել, որ ընդունված որոշումները նպաստելու են համաշխարհային օվկիանոսում անվտանգության ամրապնդմանը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


10/11/2011