Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ 10 ՄԻԼԻՈՆ ՏՈՆՆԱ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԶԻՆԱՄԹԵՐՔ



ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս ՌԴ զինված ուժերի զինապահեստներում կուտակվել է 20 միլիոն տոննա զինամթերք ու մարտական տեխնիկա, որի ուղիղ կեսը ժամկետանց է և մինչև 2020թ. պետք է վնասազերծվի ու ոչնչացվի: Արդյունքում պետությունը կստանա մինչև 10,5 միլիարդ ռուբլու օգուտ` շուկայում վաճառելով մոտ 3,5 միլիոն տոննա սև, 520 հազար տոննա գունավոր և 35 տոննա թանկարժեք մետաղներ, ինչպես նաև 114 հազար տոննա վառոդ և այլ պայթուցիկ նյութեր:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ոչնչացնել 600 միավոր ռազմավարական նշանակության և 350 հազար միավոր սովորական նշանակության սպառազինություն, շուրջ 150 միլիոն միավոր տարբեր զինամթերք և 140 հազար հրթիռներ, ինչի համար առաջիկա 10 տարիներին դաշնային բյուջեից կհատկացվի 39 միլիարդ ռուբլի:
Վարչապետը հատուկ նշել է, որ արտակարգ պատահարներից ու հատկապես մարդկային զոհերից խուսափելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս ապահովել ժամկետանց զինամթերքի պահպանման ու ոչնչացման անվտանգության կանոնները:

Խորագիր՝ Նորություններ


15/11/2011