ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԲԵՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆԻ
Օգոստոսի 24-ին 1-ին զորամիավորման ենթական զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Զորամասերի անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան ու զբաղեցրել է նախորոշված շրջանները: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ներկայացրել է մարտական առաջադրանքները, դրանց կատարման ժամանակացույցը և հրահանգավորել է զինծառայողներին: