Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՒԳԱՅՑ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ



Oգոստոսի 22-ին ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում։  Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․Փիլոյանը Անդրանիկ Մակարյանին ներկայացրել է սահմանագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներն ու անձնակազմի մարտական պատրաստականությունը։

Գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել ընթացիկ աշխատանքները, զինծառայողների պատրաստվածության մակարդակը և հանձնարարականներ է տվել  ծառայությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Խորագիր՝ Նորություններ


25/08/2020