ՀՊԱՐՏ ԵՄ…
ձեզ է գրում Ջուլհակյան եղբայրների մայրը: Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել ձեր ամբողջ անձնակազմին անակնկալի և ինձ մեծ բերկրանք պարգևելու համար:
Պատահմամբ իմացա, որ տղաներիս լուսանկարը հայտնվել է «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» հանդեսի շապիկին։ Տեսնելով նրանց պատկերը մեր զինվորական հանդեսում՝ առավել հպարտ զգացի ինձ… Հպարտ եմ, որ տղաներս ծառայում են մեր բանակում, և հարգանքս եմ հավաստում ձեզ, որ նման պատահականության սկզբունքով ցանկացած ընտանիքի զինվորի լուսանկար կարող է տեղ գտնել ձեր ամսագրի առաջին էջում: Շատ կցանկանայի ունենալ հանդեսի այդ համարը: Նախապես շնորհակալ եմ:
Հարգանքներով՝ Յուլյա Թորոյան
Խորագիր՝ #36 (1356) 9.09.2020 - 15.09.2020, Ազգային բանակ