Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԻԳԵՐԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՔԱԴԱՖԻԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ



Լիբիայի ազգային անցումային խորհուրդը Նիգերիայի իշխանություններից պահանջել է վերանայել թշնամական որոշումը և Լիբիային հանձնել Քադաֆիի որդուն` Սաադիին, ում Նիգերիայի իշխանությունները քաղաքական ապաստան են տրամադրել: Խորհրդի ղեկավարի տեղակալ Աբդելհաֆիզ Խոջան հայտարարել է, որ Նիգերիան չպետք է ապաստան դառնա հանցագործների համար:

Նիգերիայի նախագահ Մահամմադ Իսսուֆուն իր հերթին ասել է, որ Քադաֆիի որդուն քաղաքական ապաստան է տրամադրվել` ելնելով մարդասիրական նկատառումներից, իսկ գնդապետի մյուս որդին` Սայիֆ ալ-Իսլամը, ով նույնպես որոնվում է Ինտերպոլի կողմից, Նիգերիայում չի գտնվում, սակայն երկրի տարածք մուտք գործելու դեպքում իշխանությունները պատրաստ են նրան ևս քաղաքական ապաստան տրամադրել:

Խորագիր՝ Նորություններ


16/11/2011