Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵԱՍ ԹՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԱԲԵՐԸ ԼԻՆԻ



ԼԵԱՍ ԹՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԱԲԵՐԸ ԼԻՆԻՓոքրիկ Լեան օրեր առաջ է լույս աշխարհ եկել, ընտանիքի երրորդ աղջիկն է: Հայրիկը աղջնակին դեռ չի տեսել, փոքրիկի ձայնը միայն հեռախոսով է լսել: Նա հիմա առաջնագծում է:

-Աշխարհում խաղաղությունից թանկ ոչինչ չկա,- ասում է նորածնի մայրիկը՝ Արևիկ Բաղդասարյանը,- ինքս զգացել եմ պատերազմի ամբողջ ցավն ու դառնությունը, եղբայրս՝ Արթուր Գրիգորյանը, զոհվել է երիտասարդ տարիքում՝ Քարվաճառն ազատագրելիս: Մեծացել ենք հրետակոծության  տակ ու հիմա ամբողջ սրտով միայն մի բան ենք երազում՝ մեր զավակները մեծանան անամպ երկնքի տակ: Լեաս թող խաղաղության ավետաբերը լինի: Սպասում ենք մեր հայրիկի հաղթական վերադարձին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայ զինվորի» հաջորդ համարում

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/10/2020