ԳՆԴԵՐԵՑՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Արցախում պատերազմի մեկնարկից սկսած՝ մեր քաջարի զինվորների կողքին գնդերեցներն են՝ մի ձեռքով խաչ, մյուսով՝ զենք բռնած: Նրանք միշտ զինվորի կողքին են` իրենց խորհուրդներով, աղոթքներով և ընկերական ջերմ սիրով։ Ստեղծված իրավիճակի պատճառով չկարողացա երկար զրուցել գնդերեցների հետ, բայց փորձել եմ իմանալ կարևորը: N զորամասի գնդերեց Սևակ սարկավագ Գրիգորյանն ասում է, որ Աստված միշտ մեզ հետ է, և ուրեմն՝ հաղթանակը մերն է լինելու: Առաջնագիծ մեկնողներին խաչով է ճանապարհում, փոխանցում է Աստծո օրհնությունն ու վստահություն հայտնում, որ հաղթելու ենք:
Գնդերեցը զինվորի անբաժան ընկերը, ավագ եղբայրն ու խորհրդատուն է․ այս կարգախոսի շուրջ է խարսխված բանակում ծառայող յուրաքանչյուր հոգեւոր սպասավորի առաքելությունը։ Այդ ընկերությունից եւ խորհրդատվությունից շահում է ոչ միայն Հայոց բանակը, այլ նաեւ ամբողջ հայ ժողովուրդը։ Գնդերեցի կատարած առաքելությունից է նաեւ, որ այսօր Հայոց սահմանները կատարյալ հսկողության եւ պաշտպանվածության ներքո են: Երբ կայուն է զինվորի բարոյահոգեբանական վիճակը, հաստատուն՝ հավատքը, և բարձր՝ Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության գիտակցումը, ապա պաշտպանված եւ ամուր է Հայրենիքը։
Արդարև, Աստծով մենք հաղթելու ենք…
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ