Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ «ԸՆԴՀԱՏԱԿԻՑ»



ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկվել է 1993թ. ընդունված այն օրենքը չեղյալ հայտարարելու հարցը, որի համաձայն` բանակում ծառայող համասեռամոլներին արգելվում է բացահայտել իրենց սեռական նախասիրությունները` առաջնորդվելով «Մի՛ հարցրու, մի՛ պատմիր» սկզբունքով: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կողմ են օրենքը չեղյալ հայտարարելուն, հանրապետականները` դեմ: Ըստ սոցիոլոգիական ուսումնասիրությունների` հասարակությունը կողմ է, որ բանակում համասեռամոլները չթաքցնեն իրենց սեռական կողմնորոշումը, իսկ զինվորականների մեծ մասին դրա հեռանկարը չի անհանգստացնում:

Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Նորություններ, Ռազմաքաղաքական


24/12/2010