ՇՈՒՏՈՎ ԹՈՌՆԻԿՍ ԶՈՐԱՑՐՎԵԼՈՒ Է…
Հարգելի խմբագրություն
Ձեր թերթի միջոցով առիթ եղել է շնորհակալությունս ու գոհունակությունս հայտնել հայոց բանակի N զորամասի բոլոր սպաներին, հրամանատարներին, զինծառայողներին, որտեղ ծառայում է իմ թոռնիկը՝ Գոռ Պողոսյանը։ Այն, ինչին ես եմ ականատես եղել՝ այցելելով թոռնիկիս, վեր էր ամեն տեսակի պատկերացումներից ու լսածներից։ Ճիշտ է ասված՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։
Շուտով թոռնիկս զորացրվելու է, եւ ես հազիվ թե դարձյալ առիթ ունենամ առնչվելու բանակի ու այն սպաների հետ, որոնց ենթակայությամբ տակ ծառայել է Գոռը։
Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ այդ զորամասում բոլոր զինվորներին վերաբերվում են իրենց զավակների պես, մեծ պատասխանատվություն զգում բոլորի հանդեպ։ Աստված էլ թող պահապան լինի նրանց ու իրենց զավակներին։
Մեծ երախտագիտությամբ ու խորին հարգանքով ուզում եմ շնորհակալություն հայտնել հայոց բանակի մեր բոլոր հրամանատարներին եւ շնորհավորել նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Բոլորին ցանկանում եմ առողջություն, ուժ ու կորով։ Թող ամեն բացվող օր խաղաղություն բերի հայոց աշխարհին ու մեր ժողովրդին։
ԶՈՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Բանակ և հասարակություն