Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԴԱՐՆԵՐԻՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ «ԻՍԿԱՆԴԵՐՆԵՐՈՎ»



Ռուսաստանը Հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի վերաբերյալ ԱՄՆ հետ բանակցությունների ձախողման դեպքում օպերատիվ-մարտավարական հրթիռային կայանքներ կտեղակայի Բելառուսում և Կալինինգրադի երկրամասում` այդպիսով ընդլայնելով հակաօդային պաշտպանության ռուսաստանյան համակարգի օպերատիվ-մարտավարական օղակի հնարավորությունները: Միաժամանակ կարագացնի օդատիեզերական պաշտպանության համակարգի մշակման աշխատանքները և կմեծացնի հրթիռային հարձակման վտանգի ազդարարման համակարգում տիեզերական բաղկացուցիչների տեսակարար կշիռը, ինչը կհավասարակշռի ՌԴ միջուկային զինանոցին սպառնացող վտանգները: Այս ամենից զատ, մինչ ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտը սառեցված է նաև ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի Կոզլովյան դիվիզիայի գնդերի կազմացրման գործընթացը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի բնորոշմամբ, հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին հակազդելու նպատակով ՌԴ ձեռնարկելիք քայլերը կլինեն «բավարար ու ողջախոհ, սակայն չեն սպառի բանակցությունների շարունակման հնարավորությունները»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


22/11/2011