ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հունվարի 15-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ Զորքերի ուժերի միացյալ խմբավորումն ամփոփել է 2020 թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները։
Միջոցառմանը ներկա են եղել Զ(ու)ՄԽ հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։
Զեկուցվել է 2020 թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումերն ու բացթողումները, մատնանշվել են դրանց լուծման ուղիները, առաջադրվել՝ 2021 թ. ուսումնական տարվա խնդիրները։
Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել և պարգևատրվել են։