Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



4-րդ զորամիա­վորման զորամասերից մեկում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում զեկույցներ են ներկայացրել զորամասի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը:

Քննարկվել են առկա խնդիրները,  ստորաբաժանումների պատրաստվածության, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության հարցեր։

Խորհրդակցության ավարտին զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Պողոսյանը համապատասխան հրահանգներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։

Խորագիր՝ Նորություններ


05/02/2021