Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՄարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ զորամիավորումում:

Զորամիավորման հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է, որ պատասխանատվության տարածքում գտնվող սահմանային բնագծերում ծառայություն իրականացնող զինծառայողները մարտական հերթապահությունը շարունակում են կատարել սահմանված կարգով, սահմանագոտու վստահված հատվածում միջադեպեր չեն գրանցվել: Ընդգծվել է, որ տեսադիտարկման համակարգերի արդյունքներով ևս հակառակորդի ԶՈՒ էական շարժ կամ անձնակազմի մարտական պատրաստականության բերման նախանշաններ չեն արձանագրվել:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը և ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Վաչագան Ներսիսյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում ռազմական վերահսկողական ծառայության անցկացրած ստուգումների ընթացքի և հայտնաբերված խնդիրների մասին:

Վաղարշակ Հարությունյանը հետաքրքրվել է մարտական հենակետերում դիրքապահների հերթապահության պայմաններով, հանձնարարականներ տվել թերությունների վերացման վերաբերյալ։

Խորագիր՝ Նորություններ


02/03/2021