ԽԱԲԱՐՈՎՍԿՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԴԱՍԱԼԻՔ
Ռուսական Խաբարովսկ քաղաքում ձերբակալել են Հայաստանի 26-ամյա քաղաքացուն, ով 2006-ից գտնվում է միջազգային հետախուզման մեջ եւ մեղադրվում է զինծառայությունից խուսափելու համար:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ապրելով Ռուսաստանում իր հարազատների տանը, նա բազմաթիվ անգամներ հայտնվել է ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում` մանր օրինազանցությունների համար: Ամեն անգամ նա օգտագործել է կեղծ փաստաթղթեր:
Ներկայումս, ձերբակալված հայ քաղաքացին գտնվում է Խաբարովսկի քննչական մեկուսարանում, նրա կալանավորման մասին տեղեկությունն ուղարկվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:
Խորագիր՝ Նորություններ, Սոցիալ-իրավական