Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ն ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ԻՐ ԾՐԱԳՐԵՐԻՑ



ԱՄՆ ղեկավարությունը չի պատրաստվում վերանայել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության տարրերի` Եվրոպայում տեղակայելու ծրագրերը և վստահեցնում է, որ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այս մասին, INTERFAX-ի հաղորդմամբ` հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Թոմմի Վիետորը:

«ՀՀՊ համակարգը, որը նախատեսվում է տեղակայվել Եվրոպայում, չի կարող սպառնալիք հանդիսանալ ռուսական ռազմավարական ուժերի համար»,-հայտարարել է Թոմմի Վիետորը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ–ն չհրաժարվի Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ծրագրից, ապա Ռուսաստանը դուրս կգա ՌՀՍ պայմանագրից և կհրաժարվի զինաթափման գործընթացից։

Մեդվեդևը ընդգծել էր, որ Ռուսաստանն անհանգստացած է Ռուսաստանի Դաշնության տարածքի մոտակայքում և Ռուսաստանին հարող ջրային տարածությունում հրթիռների և հակահրթիռային պաշտապանության այլ տարրերի հնարավոր տեղակայմամբ։ Ռուսաստանի նախագահը նշել էր, որ Ռուսաստանի միջմայրացամաքային բալիստիկական հրթիռները կզինվեն հակահրթիռային պաշտպանությունը հաղթահարելու համար նախատեսված հեռանկարային համակարգերով։

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


24/11/2011