ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԵՂԱԴՐԵԼ Է 21856 ԱԿԱՆ
Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ցամաքային ականների հետազոտման» կազմակերպությունը հրապարակել է ցամաքային ականների վերաբերյալ զեկույցը։ Դրա թուրքական բաժնում նշված է, որ Թուրքիայի տարածքում թաղված է 977,000 ական, և որ 2010 թվականից ցայժմ Թուրքիայում ականների վրա պայթելուց զոհվել է 94 մարդ, որից 28-ը՝ երեխա։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ համայն աշխարհում թաղված է 670 միլիոն ական, որից մոտ մեկ միլիոնը բաժին է ընկնում Թուրքիային։ Վերջինս Սիրիայի սահմանին տեղակայել է 613,766 ական, Իրանի սահմանին՝ 194,755, Իրաքի սահմանին՝ 69,046 ական, Հայաստանի սահմանին՝ 21,856 ական, ներքին շրջաններում՝ 77,984 ական, ընդհանուր՝ 977,407 ական։
Ընդհանուր առմամբ, 1984 թվականից (երբ Թուրքիայում սկսվեց քուրդ զինյալների ակտիվ պայքարը) մինչև 2009 թվականը ականների վրա պայթյունից Թուրքիայում զոհվել է 1295 մարդ, իսկ 6360-ն էլ վիրավորվել է։ Հիշեցնենք, որ Թուրքիան 2003 թվականին միացել է Օտտավայի կոնվենցիային, որով պարտավորվել է մինչև 2014 թվականի մարտի 1-ը իր տարածքը մաքրել ականներից։
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական