Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԵԽԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ



ՌԴ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել բարձր հրամանատարական կազմի համար թռիչքային 24-ամսյա երաշխիքային ժամկետով չեխական արտադրության L-140 մակնիշի արդիականացված երեք ինքնաթիռի ձեռք բերման համար: Մրցույթի մեկնարկային գինը շուրջ 450 միլիոն ռուբլի է:

Երկշարժիչ այս ինքնաթիռները, որոնց առաջին թռիչքը կայացել է դեռ 1976 թվականին, թեև համարվում են հնացած, սակայն առանձնանում են հուսալիությամբ ու հեշտ ղեկավարմամբ և մի քանի անգամ էժան են իրենց բրիտանական նմանակներից:

Խորագիր՝ Նորություններ


25/11/2011