ՆԱՏՕ-Ն ԹԱԼԻԲՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Է ՎՃԱՐԵԼ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արդեն ավելի քան 2.700 թալիբներ ավարտել են ՆԱՏՕ-ի կազմակերպած արդարացման ու վերականգնման եռամսյա դասընթացները` ամսական ստանալով 150 ԱՄՆ դոլար կրթաթոշակ: Շրջանավարտներին թույլատրվել է պահպանել ունեցած զենքը և ազատվել նախկինում կատարած անգամ այնպիսի ծանր հանցագործություններից, ինչպիսիք են սպանություններն ու ահաբեկչությունը: Ծրագիրը, որի իրականացման նպատակով արդեն իսկ ծախսվել է շուրջ 1,2 միլիոն ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի կառավարության նախաձեռնությունն է, որն արժանացել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր պետությունների դրվատանքին:
Հաջորդ եռամսյա դասընթացի ընթացքում թալիբներին ներկայացվելու են հիմնական արժեքները, որոնք պետք է դավանի օրինակելի քաղաքացին:
Խորագիր՝ Նորություններ