ՀԱՐՎԱԾԵՆՔ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունում նշվում է, որ ԱՄՆ-ը պահպանում է իր համակակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռնետիկ հարձակումներ իրականացնող ցանկացած պետության ռազմական հարված հասցնելու իրավունքը: Ավելի վաղ հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ ամերիկյան պետական ու զինվորական համակարգչային ցանցերն առավել հաճախ դառնում են Չինաստանի ու Ռուսաստանի կազմակերպած կիբեռնետիկ հարձակումների թիրախ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական