ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԵԼԻՔ «ԻՍԿԱՆԴԵՐՆԵՐՆ» ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ այս հրթիռների բացազատումը Լեհաստանի նկատմամբ հոգեբանական ճնշման նպատակ չի հետապնդում, սակայն հավելել է, որ Լեհաստանի ղեկավարությունն ինքն իրեն դրել նման վիճակում, քանի որ Ռուսաստանի դեմ ուղղված ամերիկյան զենքն իր երկրում տեղաբաշխելու համաձայնություն տվող յուրաքանչյուր եվրոպական կառավարություն պետք է գիտակցի, որ իր ժողովրդին պատանդ է դարձնում: Ռոգոզինը նաև հստակեցրել է, որ Կալինինգրադի ռադիոլոկացիոն կայանքն ու «Իսկանդեր» հրթիռները «ծածկում» են ոչ միայն Լեհաստանի, այլև Բալթիկ ծովի տարածքը, ուր եւ ԱՄՆ-ն առաջիկայում ծրագրում է տեղակայել SM-3 հրթիռներով սպառազինված ռազմանավեր:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական