Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ



Արտաշատ քաղաքում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված բուժակ Արա Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Արան 32 տարեկան էր, ծնվել էր Սիսիան քաղաքում, այնուհետև տեղափոխվել Արտաշատ, սովորել Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում։ Պարտադիր զինծառայության վերջին ամիսներին արդեն հստակ որոշել էր մնալ բանակում և պայմանագրային հիմունքներով ծառայության էր անցել ՀՀ զինված ուժերում  որպես բուժակ։

Ավագ սերժանտը 2020 թ. պատերազմի առաջին իսկ օրերից մարտի դաշտում էր։ Զոհվել է հոկտեմբերի 25-ին՝ իր անունը հավերժ թողնելով հայրենիքի համար նահատակվածների ցուցակում։

Խորագիր՝ Նորություններ


08/04/2021