Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Ապրիլի 27-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2021 ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները ներկայացրել են իրականացված աշխատանքները, առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի հաջորդականությունը։

Զորամիավորման հրամանատարը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին՝ առկա բացթողումների շտկման վերաբերյալ։

 

Խորագիր՝ Նորություններ


27/04/2021