Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԱՏԱՎՈՐ ՉԿԱ



ՄԱԿ-ը դժգոհություն է հայտնել Լիբիայի նոր իշխանությունների աշխատանքից` մատնացույց անելով երկրում 7.000 բանտարկյալների առկայությունը, որոնց նկատմամբ դատավարություն չի իրականացվում երկրում իրավապահ ու դատական համակարգի փաստացի բացակայության պատճառով: Բանտարկյալները, որոնց զգալի մասը հարևան աֆրիկյան պետությունների քաղաքացիներ են, ենթարկվում են կտտանքների:

Միաժամանակ ազգային անցումային խորհուրդը բացահայտորեն չի կարողանում զինաթափել Քադաֆիի վարչակարգի դեմ կռված ապստամբներին, ինչն ավելի է խորացնում երկրում տիրող անիշխանությունը:

Խորագիր՝ Նորություններ


30/11/2011