Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՐՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱՄԲԱՐ



Երկրի անվտանգության ուժերը Բաղդադից հյուսիս գտնվող Բանի Սաադ քաղաքում ոչնչացրել են 2006 թվականից գործող «Դրախտային թռչուններ» կազմակերպության ճամբարը, որտեղ «Ալ Քայիդան» իր սպանված գրոհայինների որբ երեխաներից մահապարտներ էր պատրաստում: Կազմակերպության ղեկավարների մի մասը գործողության ընթացքում ոչնչացվել է, մյուսները ձերբակալվել են:

Երեխաներին ճամբարում սովորեցնում էին իրականացվելիք ահաբեկչությունների վայրերում հավաքել անհրաժեշտ տեղեկություններ, տիրապետել զենքի ու տեխնիկայի տարբեր տեսակներին, տեղադրել կամ մարմնի վրա կրել պայթուցիկ սարքեր:

Իրաքի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ «Դրախտային թռչուններ» կազմակերպությունը վերջին հինգ տարիների ընթացքում իրականացրել է մի քանի տասնյակ մարդկանց կյանք խլած առնվազն ինը ահաբեկչություն:

Խորագիր՝ Նորություններ


30/11/2011