Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ



Հրթիռային հարձակման վտանգի ազդարարման Կալինինգրադի ռադիոտեղորոշիչ կայանն ընդգրկվել է մարտական հերթապահությունում: ՌԴ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Դմիտրի Մեդվեդևն անձամբ է այցելել ռադիոտեղորոշիչ կայանի հրամանատարական կետ, որտեղ երկրի օդատիեզերական զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Օստապենկոն նրան զեկուցել է կայանի մարտական հերթապահության պատրաստ լինելու մասին:

Մեդվեդևը հույս է հայտնել, որ հակազդման այս միջոցառումը Արևմուտքը կընկալի որպես հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի սպառնալիքներին Ռուսաստանի առաջին համարժեք պատասխան քայլի վկայություն, և որ հետևություն չանելու դեպքում, Մոսկվան մարտական հերթապահության մեջ կընդգրկի նաև այլ միջոցներ, այդ թվում և հարվածային խմբավորումներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


30/11/2011