Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի զարգացման նպատակով 3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է գործնական պարապմունք։

Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ`​ կրակային դիրքերի փոփոխումով։ Ստուգվել է հաստիքային զենքով կրակի վարման անհատական վարժվածությունը, խմբային գործողությունների կատարման հմտությունները։

Խորագիր՝ Նորություններ


18/05/2021